Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի 09 QQ 010 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան: