Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք -Սարավան, Սիսիան- Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: