Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

Սան Բեռնարդինոյում ռումբեր են գտել հրաձիգների տանը

 ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սայիդ Ֆարուքի եւ նրա կնոջ՝ Տաշֆին Մալիքի տանը, որոնք 14 մարդ են սպանել եւ ավելի քան քսանին վիրավորել Սան Բեռնարդինո քաղաքում, հայտնաբերվել է զինանոց, ներառյալ պայթանյութ եւ ռումբերի պատրաստման սարքավորում, տարբեր զինատեսակներ եւ հազարավոր փամփուշտներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խուզարկությունը կատարվել է մարդասպանների հետապնդումից եւ փոխհրաձգությունից հետո, որի ընթացքում հարձակվողները գնդակահարվել են:

Իշխանությունները մինչ այժմ չեն հասկանում, թե որոնք են եղել այն սպանդի դրդապատճառները, որը սարքել Էին 28-ամյա Սայիդ Ֆարուքը եւ նրա 27-ամյա կինը: Ոստիկանության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ զույգը պատրաստ էր իրականացնել եւս մեկ հարձակում:

Հետաքննությունների դաշնային բյուրոն նշում է, որ առայժմ վաղ է պատահածը կապել ահաբեկչության հետ, եւ հարձակման հնարավոր պատճառ է համարում աշխատավայրում ծագած խնդիրները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառել ահաբեկչական գործողության հավանականությունը:

Օբաման կարգադրել է, որ Կալիֆոռնիայի նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ մինչեւ դեկտեմբերի 7-ը խոնարհվեն վարչական շենքերի, դեսպանատների եւ ռազմական հիմնակների դրոշները: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, հղում անելով նախագահի հայտարարությանը, դրոշները խոնարհվում են «Սան Բեռնարդինոյում իրականացված գրոհների զոհերի հիշատակը հարգելու համար»: