Թուրքական բուհերի ռուսաստանցի ուսանողները հեռանում են երկրից

 Ռուսական Սու-24 ինքնաթիռը թուրքական ռազմական կործանիչների կողմից խոցելու հետևանքով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն են գործել նաև կրթական ոլորտի վրա: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական համալսարաններում սովորող ռուսաստանցի ուսանողները սկսել են թողնել իրենց բուհերն ու վերադառնալ Ռուսաստան:

Թուրքական տարբեր համալսարանների դասախոսներ ու պրոֆեսորներ դժգոհել են ստեղծած իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ ռուս-թուրքական քաղաքական լարված ֆոնին տուժում է կրթությունը:

Օրինակ, Թուրքիայի Գազի համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Բույուքբերբերը հայտնել է, որ իրենց մոտ կա 20 ռուսաստանցի ուսանող, որոնցից 7-ը ՌԴ դեսպանատնից ստացած հատուկ գրությունից հետո հեռացել են այնտեղից: