Իմ անձնական կյանքում, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է տեղադրել և գրել.

«Ձեր անձնական կյանքում կան նորություններ, որոնք կցանկանայիք հրապարակել:
Իմ անձնական կյանքում, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց, ով սովոր չէ նման անթաքույց ուշադրության: Այդ ամենը գիտակցելով իմ անձնական կյանքը հնարավորինս հեռու եմ պահում օտար աչքերից: Իհարկե, շրջադարձային իրադարձությունների դեպքում ինքս կբարձրաձայնեմ այդ մասին»: