Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ «Բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

Նախագահ փնտրելիս կամ Նապոլեոն Բոնապարտի խորհուրդը Սերժ Սարգսյանին

Թերևս դեռ շատերը կանդրադառնան Սերժ Սարգսյանի հարցազրույցին, կփորձեն դրանում կոդեր գտնել, թաքնված «մեսեջներ» ` ինչպես անում էր Գոռ Վարդանյանն իր հայտնի, դարակազմիկ ֆիլմում: Բայց մեզ այս շարքից մի քանի բան առավելագույնս հետաքրքրեց: Չէ, չկարծեք, թե տխուր անդրադարձ ենք կատարելու լրագրողական դաշտի ողբամ զքեզին, քավ լիցի: Մեզ ընդամենը հետաքրքեց սույն հարցազրույցի գլխավոր հերոսի ակնառու «մեսեջները» , որոնց շուրջ և կխոսենք ստորև.

Սարգսյանը զարմացավ, թե ի՞նչ է ասել հասարակական պահանջ. իհարկե, ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ խորհրդային փուլում բուհերում սոցիալ-մշակութային մարդաբանություն առարկան չէին ուսումնասիրում, բայց դա չի ազատում չիմացության ծանր հանցանքից: Եթե փորձենք սահմանել, թե ինչ է ասել հասարակություն կամ հասարակական պահանջ, դրա համար մի քանի հոդվածն անգամ քիչ կլինի: Օրինակ Գերմանիայում, երբ մի թաղամաս փորձում են փոքրիկ ձևափոխման ենթարկել, նախ ճշտում են այդտեղի բնակիչների վերաբերմունքը, առավել կարևորում են դպրոցահասակների մոտեցումները, որքանով դա կազդի տեղացիների ընկալումների վրա և այլն: Ի վերջո, այդ գրողի տարած հասարակությունն ուզում է դա, թե ոչ: Սա, հիշեցնում եմ, փոքրիկ կոսմետիկ ձևափոխումների պարագայում, էլ ուր մնաց թե Սահմանադրության:

Երկրորդ դարակազմիկ «մեսեջը» , որին կանդրադառնանք, դա պնդումն էր առ այն, որ փողոցում հրաժարական պահանջելը անօրինական է: Այ քեզ բան: Տես է՜, գլխի չէինք ընկել ոչ մի կերպ: Դե հիմա արի էդ քաղաքակիրթ ֆրանսիացիներին բացատրի, որ եղբայր, Դուք հո բարբարոս չե՞ք, որ մինչև հիմա փողոցում պահանջներ եք ներկայացնում, էլ չեմ ասում, որ Ձեր հանրապետությունը կերտել եք փողոցում` բարիկադների վրա: Բա էն անգլիացի ուսանողները. դասական հակաիրավականության օրինակ են: Դա ինչ սինլքորություն է, ինչ որ մի իրավունքի համար փողոց դուրս գալ ու ճանապարհներ փակել: Էս երկուսն էլ դեռ հեչ, բա իտալացիները: Դրանք ընդհանրապես հարգանք չունեն սեփական Սահմանադրության նկատմամբ: Կարելի է արդյո՞ք ինչ որ աշխատավարձերի համար փողոցում ցույց անել ու կառավարության հրաժարականին հասնել: Ամոթ Ձեզ: Այ որ միջնադարյան Եվրոպայում ապրեիք, Պապական արքունիքը Ձեզ կնստեցներ համապատասխան ցցերի վրա:

«Մեսեջ»  համար երեք: Ասում են թե, պատգամավորները ներկայացնում են կոնկրետ սոցիալական խավ: Էն որ հետխորհրդային տարածքում քուչի պանյատներով առաջատարն ենք, հարց չկա, չենք էլ վիճում: Էն որ Խորհրդային Միությունում առաջին տեղն էինք բարձրագույն կրթություն ստացողների մակարդակով, էդ էլ հեչ: Էն որ ազգիս մի զգալի մասը «տանկի օնլայնով»  ամեն օր Բաքուն գրավում է, էդ սոցիալական խավի արտացոլումն էլ հասկացանք: Բայց այ սոցիալական ո՞ր շերտի ներկայացուցիչն է Գալուստ Գրիգորիչը: Պատահմամբ ուսուցիչների՞: Մեղա քեզ: Վաղուց մեղա չէի ասել:

Ու էս կուլմինացիայի գագաթնակետը: Մի պահ անկեղծանալով, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գրեթե ոչ մի լրատվական հաղորդում բաց չի թողնում: Պատկերացնում եք, Հայաստանում մարդ ինչքան պարապ պետք է լինի, որ ձանձրալիությամբ միմյանց մրցող լրատվականները հերթով նայի: Իհարկե, եթե ուզում ես քեզ ներշնչես, որ ապրում ես գերհզոր երկրում, որ Մեծ Ութնյակը շուտով փոխելու է իր ձևաչափը և կոչվելու է Ութնյակ պլյուս Հայաստան, որ G20-ի հաջորդ գագաթնաժողովը անցկացնելու են Դիլիջանում, որ Սինգապուրյան վագրը կամ Չինական թռիչքները Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերի դիմաց նմանվում են լոկ ճլորթիկ խաղալու, կարող ես ասենք նայել որևէ հեռուստաընկերության լրատվականը կամ սադո-մազո ժանրից նման ինչ-որ մի բան, բայց հետևել բոլոր լրատվականների՞ն: Հավատացեք, մեր թաղի բեսեդկի խոհեմագույն պարապ քաղաքագետներն անգամ այդքանը չեն հասցնում:

Ակամայից երկու պատմական դրվագ հիշեցի: Երբ Խառանի ճակատամարտում որոշվում էր հայերի և պարթևների ճակատագիրը, Արտավազդ Երկրորդն Արտաշատում հանգիստ վայելում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ»  ողբերգությունը: Կրկնում եմ` Էվրիպիդես ընկերներ, ոչ թե լրատվական թողարկում:

Նապոլեոն Բոնապարտի խորհուրդը Սերժ Սարգսյանին: Երբ մի անգամ Նապոլեոին տվեցին ֆրանսիական թերթեր, նա շատ զարմացավ և խնդրեց հետայդու իրեն տալ միայն անգլիական և գերմանական թերթեր, քանի որ ֆրանսիական թերթերում գրում են այն, ինչ ինքն է ուզում:

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան